Նորություններ

Հաղարծին գյուղի բնակիչները փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհը. նրանք պահանջում են վարչապետին

Հաղարծին գյուղի բնակիչները փակել են Երևան-Իջևան ճանապարհը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Գյուղացիների բողոքի ակցիան կապված է կառավարության ընդունած որոշման հետ, որով հանձնարարվել է ոստիկանությանը շուրջօրյա վերահսկողություն սահմնել անտառածածկ տարածքում, որպեսզի գյուղացիները անտառից վառելափայտ չտեղափոխեն:

«Նրանք պահանջում են, որպեսզի Կարեն Կարապետյանը գա ու կարգավորի այս հարցը, թե չէ ճանապարհը փակ կմնա»,-ասաց Արմեն Սանթրոսյանը:

Նշենք, որ ճանապարհը ամբողջովին անանցանելի է:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել