Նորություններ

Արգելի ջրամբարում գտել են 27-ամյա աղջկա դին

Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 09:06-ին ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել 1990 թ. ծնված Ա. Մ.-ի դին:

Ինչպես արդեն հայտնել էինք,  սեպտեմբերի 10-ին, ժամը 16:02-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել