Նորություններ

Կվերանայվի զորակոչի կազմակերպման կարգը

Երեկ կառավարության նիստին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել էր 2  նոր օրենքների նախագծեր, այն է` «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը:

Նախարարը նշեց, որ «Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի համապատասխանեցումներ՝ Սահմանադրության հետ և նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել:

Կվերանայվի զորակոչի կազմակերպման կարգը: Օրինակ, նախատեսվում է վերացնել տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով:

«Քանի որ մենք դա այժմ շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ, ուստի որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ  քաղաքացին չպետք է տանն ավելի մոտիկ գտնվող զինվորական ծառայություն անցնի: Դա մենք վերացնում ենք որպես խնդիր, քանի որ դա որևէ խնդիր չի լուծում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել