Հրդեհ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին

Օգոստոսի 26-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան ետնամասից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել 17 հրշեջ-փրկարար:

Պարզվել է,  որ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ, առկա է տարածման վտանգ:

Սահմանվել է հերթապահություն։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել