Ավտոմեքենան ընկել է ձորը. 4-ամյա ուղևորը մահացել է

Ոստիկանությունից հաղորդում են, որ հուլիսի 29-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևաբերդ-Զառ ճանապարհին՝ Զառ գյուղի վերջնամասում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել աջակողմյան ձորակը: Պատահարի հետևանքով ուղևորը՝ 4-ամյա Պետրոս  Խալաթյանը, մահացել է, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել