Ի՞նչն էր մտահոգում վարչապետին ներկայացված նախագծում

Նա ասաց, որ նախագծով նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջացնում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն հայտնեց, որ որպես կանոն` նման դեպքերում ասվում է, թե ֆինանսավորում չի նախատեսվում, սակայն հետագայում հակառակն է լինում. «Տարբեր նախարարներ նախագծեր են ներկայացնում, ասում են` ֆինանսների հատկացման կարիք չկա, մեկ-երկու ամիս հետո գալիս են ու ասում, որ գումար է պետք: Սա նման խնդիր չի առաջացնի՞»,- հարցրեց գործադիրի ղեկավարը, իսկ Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ որևէ ծախս չի նախատեսվում նախագծով:

Հիշեցնենք, նման իրավիճակ ստեղծվեց կապված Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ներկայացրած նախագծի հետ: Այսպես փետրվարի 12-ի նիստին ՀՀ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքով նախատեսված շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման լիազոր մարմին ճանաչվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Կառավարության նույն նիստին նախկին նախարարը ներկայացրեց նաև Լիազոր մարմին ճանաչելու մասին նախագիծը, որում գրված էր, թե բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Մարտի 10-ին մինչ կառավարության նիստի մեկնարկը էլեկտրոնային կառավարման համակարգում տեղադրվեց մի որոշում, որով այս նույն գործառույթի համար գումար պահանջվում էր, այն ընթացքում հանվեց՝ չմտնելով գործադիրի օրակարգ, իսկ մարտի 26-ի նիստին նախագիծը կրկին ներկայացվեց ու հաստատվեց՝ ԱՆ-ին հատկացվեց 110 մլն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել