Դեռահասները պայմանավորվել էին սպանել ուսուցիչներին և աշակերտներին

ԱՄՆ-ում դեռահասները ցանկացել են սպանել ուսուցիչներին և աշակերտներին: Երկու դեռահասները խոստովանել են, որ ծրագրել են կատարել զանգվածային սպանություն, ինչը բարեբախտաբար ավարտին չեն հասցրել, տեղեկացնում են հետքաննիչները: Զույգը ձերբակալվել է օգոստոսին՝ այն բանից հետո, երբ խուզարկուներին հաջողվել է խափանել նրանց մտադրությունը:

Ըստ հետաքննիչների հայտարարության դեռահասները, քննարկել են իրենց դպրոցում սպասվող կոտորածը, կիսվել իրենց մտադրություններով այլ դեռահասների հետ, իսկ ավելի ուշ սպառնացել սպանել այլ երիտասարդների: Գործի մասին այլ մանրամասներ չկան, ոստիկանությանը միայն հայտնի է, որ երիտասարդները նախատեսել էին սպանել աշխատակազմի 3 անդամի և այնքան աշակերտ, որքան հնարավոր կլիներ:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել