Օձը երկու եղբայրների մահվան պատճառ է դարձել. ձերբակալվել է կենդանիների խանութի սեփականատերը

Կանադայի ոստիկանությունը հայտնում է, որ Նյու Բրանսուիք նահանգի (Կանադա) բնակիչ Ժան-Կլոդ Սավոյը, երեքշաբթի օրը ձերբակալվել է անփութության մեղադրանքով: Բանն այն է, որ տղամարդը էկզոտիկ կենդանիների խանութի սեփականատեր է, և վերջինիս պատկանող պիթոնը (վիշապ օձը) երկու երեխաների մահվան պատճառ է դարձել: Այս մասին գրում է ամերիկյան The Huffington Post պարբերականը:

2013 թվականի` օգոստոսի 5-ին հայտնաբերվել են 4-ամյա Նոյ Բարթի և նրա 6-ամյա եղբայր Կոննորի դիակները: Աֆրկյան պիթոնը, Ժան-Կլոդ Սավոյի անփութության պատճառով դուրս է եկել վանդակից և մտել Սավոյի բնակարան, որտեղ գիշերում էին եղբայրները:

Ոստիկանութունը հայտնում է, որ 45 կիլոգրամ կշռող օձը օդանցքի միջով դուրս է եկել ապակե ակվարիումից: Օձի ծանրությունից խողովակը քանդվել է, իսկ օձն ընկել է հյուրասենյակում քնած երեխաների վրա: Փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխաները մահացել են շնչահեղձությունից:

Պատրաստեց՝ Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել