Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեից հաղորդում են, որ 29.03.2015թ.՝ ժամը 15:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի հրազենից արձակած կրակոցից մարմնական վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:

Զինհոսպիտալում վիրահատության ժամանակ՝ ժամը 17:45-ի սահմաններում, Հ.Անդրեասյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել