ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Սերբիայում Փոխըմբռնման հուշագիր է ստորագրել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սերբիայի Հանրապետության Բելգրադ  քաղաքում:

Այցի շրջանակում այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` կողմերի միջև համագործակցության հիմքերի ստեղծման, փոխադարձ կապերի ամրապնդման, համատեղ աշխատանքների համակարգման և իրականացման նպատակով:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԴԱՀԿ ծառայության մամուլի հաղորդագրությունից:

Փաստաթղթի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որը ողջամիտ ժամկետում կմշակի և կողմերի հաստատմանը կներկայացնի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Սերբիայի Հանրապետության հարկադիր կատարողների ազգային պալատի միջև համագործակցության  միջոցառումների ծրագիր: Նախատեսվելիք միջոցառումների ցանկի նախանշման և հստակեցման նպատակով կապահովվեն նաև կողմերի միջև փոխադարձ այցելություններ և աշխատանքային քննարկումներ:

Լուսանկարը՝ harkadir.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել