ՀԱԿ 3 ակտիվիստների քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի քրեական հետապնդումը դադարեցնել՝ «հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու» հիմքով: Այդ մասին «Փաստինֆո» -ին հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, որ 2011 թ. օգոստոսի 9-ին Երևանի Տերյան փողոցում ոստիկանների և ՀԱԿ երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀԱԿ 7 երիտասարդ ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին, հարուցվել էր քրեական գործ: 7 երիտասարդներից 4-ի՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի մասով գործն ուղարկվել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճռով նրանք դատապարտվել էին 6-2 տարվա ազատազրկման:
Իսկ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի մասով գործն անջատվել էր առանձին վարույթ, որի նախաքննությունը շարունակվում էր Հատուկ քննչական ծառայությունում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել