Դատարանի նախագահի պաշտոնից ազատվե՞լ է Գևորգ Կոստանյանի հայրը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը`  Սուրիկ Կոստանյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Դեպարտամենտի կայքում հրապարակվել է Արդարադատության խորհրդի որոշումը, ըստ որի` խորհուրդը  2015 թվականի հունվարի 12-ի նիստում քննարկել է նրա դիմումը: Որոշումից պարզ է դառնում, որ Սուրիկ Կոստանյանն առողջական խնդիրներ է ունեցել, դիմել է և իր լիազորությունները դադարեցվել են:

Բացի այդ, դեպարտամենտը հունվարի 19-ին, արդեն իսկ, իր կայքում հայտարարություն է տարածել` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ առաջադրումներ սկսվելու մասին:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Սուրիկ Կոստանյանի պաշտոնից ազատումը պետք է համապատասխան հրամանագրով հաստատի Սերժ Սարգսյանը, սակայն նախագահականի կայքում` ՀՀ Նախագահի հրամանագրերը բաժնում այդ մասին վկայող փաստաթուղթ չկա:

ՀՀ դատական դեպարտամենտից նաև հաղորդեցին, որ Սուրիկ Կոստանյանի լիազորությունները դադարեցվել են ՀՀ Նախագահի 16.01.2015թ. հրամանագրով: ՀՀ նախագահականից հաղորդեցին, որ տեխնիկական խնդիր է եղել:

untitled

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել