Ամենաանմարդկային հանցագործությանը պատասխանում են ոչ թե վրեժով, այլ արդարադատությամբ. Արգիշտի Կիվիրյան

Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գյումրիի ընտանիքի 6 անդամների սպանության դեպքին, նա գրել է.

«Ինչքան էլ որ սահմռկեցուցիչ սպանություն տեղի ունեցած չլինի, իմ համար անընդունելի են գլխատելու, քառատելու, վառելու և այդ կարգի ինքնադատաստանի կոչերը: Պետությունը նրանով է պետություն, իսկ ազգն էլ պետականաստեղծ ազգ, երբ անգամ ամենաանմարդկային հանցագործությանը պատասխանում է ոչ թե վրեժով, այլ արդարադատությամբ, և ցանկացած ոք էլ ենթարկվում է պատժի միմիայն անկախ դատարանի կողմից կայացված դատավճռով, այլ ոչ թե ինչ-որ անձի կամաարտահայտությամբ: Այլ պարագայում մենք Հայաստանի Հանրապետությունից նորից կվերադառնանք Արենիի քարանձավ…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել