Արցախի մարտական հենակետում զինվոր է զոհվել

Դեկտեմբերի 21-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել