Մինչեւ 2014թ-ը ողջ հանրապետությունում կունենաք տեղագրական, կադաստրային քարտեզներ

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նախաձեռնել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի թվային քարտեզագրական հիմքի ստեղծման և անհրաժեշտ տվյալների հավաքագրման աշխատանքներ: Մինչ այժմ այսպիսի աշխատանքներ են կատարվել քաղաքի մյուս վարչական շրջաններում:
Ակնկալվում է ունենալ հրատարակման ենթակա թե’ մարզերի, թե’ համայնքների վարչական սահմանների նկարագրման տեղագրական, կադաստրային քարտեզներ: Նախատեսվում է նշված աշխատանքներն ավարտել 2013-2014 թթ.:
Իրականացվող աշխատանքների հիմնական նպատակը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսության տարբեր ճյուղերին, նաև գիտության, կրթության, պաշտպանության և այլ բնագավառներին ժամանակակից պահանջներին համապատասխանող տիեզերանկարահանման թարմ տվյալների հիման վրա հայերեն լեզվով ստեղծված քարտեզագրական նյութերով ապահովումն է, տեղագրական քարտեզների և դրանց վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել