«Ադրբեջանում, փաստացի, անհնարին է դառնում մարդու իրավունքների պաշտպանությունը»

«Ադրբեջանի իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումները պետք է դադարեցվեն»,- հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիյլս Մուժնիեկսը: Եվրոպացի պաշտոնյան այս հայտարարությունն արել է Բաքու կատարած իր երկօրյա այցելության շրջանակներում:

Պարոն Մունժիեսկին իր հայտարարության մեջ մտահոգություն է հայտնել, որ ստիպված էր այցելել Բաքու, քանի որ «Ադրբեջանում ձերբակալվել են իմ գրասենյակի գրեթե բոլոր գործընկերները` քաղաքացիական հասարակության շրջանում, ինչը փաստացի անհնարին է դարձնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի աշխատանաքները երկրում»: Այս մասին տեղեկանում ենք Coe.int-ից: Աղբյուրը մանրամասնում է, որ այս խնդրին անդրադարձ է կատարվել նաև 2013թ. զեկույցում:

Հիշեցնենք` Ադրբեջանում տեղի ունեցող ձերբակալությունները կապված են ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխությունների հետ։ Ադրբեջանում այս տարվա ամռանը ձերբակալվեց հայտնի իրավապաշտպան 57-ամյա Լեյլա Յունուսը և նրա ամուսինը` 59-ամյա Արիֆ Յունուսը։ Այս իրադարձություններից հետո սրվեցին հակասությունները երկրի ղեկավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել