Մահ կամ պետք է ընդունվի հակակոռուպցիոն օրինագիծը Հնդկաստանում. սեմինար. (Տեսանյութ)

Հնդկաստանում կոռուպցիոն հանցագործության համար դատապարտվելու դեպքում անգամ դատապարտյալը չի վերադարձնում կաշառքի գումարը:
Այսօր Դելլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Գասպարյանը սեմինարի ժամանակ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում «ՇՊԱԿ-ներրի ազգային ցանցի զարգացում» ծրագրի («Հակակոռուպցիոն կենտրոնների ծրագրի») մասնակիցներին ներկայացրեց Հնդկաստանի «Լոպկալ բիլլ» օրինագիծը եւ Աննա Հազարեյի շարժումը կոռուպցիայի դեմ պայքարում:
«Աննա Հազարեյի պահանջն էր, որպեսզի «Լոպկալ» օրինագիծը ուժի մեջ դրվեր Կառավարության կողմից եւ որպեսզի խաղաղ ճանապարհով կատարվեր:
«Լոպկալ Բիլլն» առաջին անգամ մշակվել է 1972 թվականին Իրավունքի մինիստրի կողմից: Սակայն այդպես էլ թողնվել է անավարտ սեղանին դրված, չեն վերանայել, քանի որ Կառավարությունը համարում է դա ինչ-որ օրինագիծ է, որը դեմ է Կառավարությանը»,-ասում է Անուշ Գասպարյանը:
Օրինագիծը վերջնական տեսքի են բերել քաղաքացիական ակտիվիստները: Անուշ Գասապարյանը «Լոպկալ բիլլը»-ում ամենակարեւոր կետը համարում է դատավարության ժամկետների կրճատումը, քանի որ Հնդկաստանում եղել են կոռուպցիոն բնույթի գործեր 25 տարի եւ ավելի քննության ժամկետով:

Ոչ քաղաքական գործիչ Աննա Հազարեի անցյալ տարվա 12 օրյա հացադուլը ստիպեց իշխանություններին մտածել օրինագիծը քննելու մասին, սակայն վերջիններս պատրաստ են ընդունել բավականին փոփոխությունների կատարելուց հետո միայն:

«Օրինագծի ընդունումից հետո շատ մեծ փոփոխություններ կլինեն, որոնք իսկապես հօգուտ Հնդկաստանի կլինեն, հօգուտ կոռուպցիայի դեմ պայքարի»,- նշում է իրավաբանը:
Մշակված օրինագիծը կոռուպցիոն դեպքերով դատական վճռի կայացման համար սահմանում է առավելագույնը 2 տարի: Իսկ մեղադրյալները կարող են դատապարտվել 7 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման, հակառակ այս պահին Հնդկաստանում գործող պատժաչափերին` 6 ամսից մինչեւ 7 տարի:
Տեղեկացնենք, որ այս պահին Հնդկաստանում վերսկսվել է «Լոպկալ բիլլ»-ն ընդունելու ուղղված Աննա Հազարեյի կազմակերպած խաղաղ շարժումը: Նա նաեւ Հնդկաստան- Պակիստան պատերազմի ժամանակ վարորդ է եղել, հետեւորդն է Մահաթմա Գանդիի: Անուշ Գասպարյանի խոսքով` Աննա Հազարեյի կազմակերպած խաղաղ շարժմանը մասնակցում են անհամրելի թվով քաղաքացիներ:

Այս անգամ շարժման կարգախոս է` մահ կամ պետք է ընդունվի օրինագիծը:
Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել