Ըստ քաղաքացու հաղորդման` ոստիկանը հայհոյել է իրեն ու հարվածնել դեմքին

Քաղաքացի Զավեն Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հաղորդում են ծառայությունից:
Տեղեկանում ենք նաև, որ ըստ քաղաքացի Զավեն Գ.-ի հաղորդման` 2014 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանության աշխատակիցը չթույլատրվող վայրում մեքենայով շրջադարձ կատարելու համար իրեն դիտողություն է արել և այդ հարցի շուրջ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, հայհոյել է իրեն ու հարվածներ հասցրել դեմքին:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել