Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ

2014թ. հոկտեմբերի 19-ին Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց Ձոր մարզերի մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Թվով 14 համայնքներից 12-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 1-ում` ավագանու անդամների ընտրություններ, և 1 համայնքում կայացել է միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի պաշտոնական կայքից:
Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել հոկտեմբերի 20-ին` մինչև ժամը 18:00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել