Վարչապետը պետք է մեզ պատասխան տա. առևտրականները կրկին կառավարության շենքի դիմաց են

Այս պահին ՀՀ կառավարության դիմաց են կրկին հավաքվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների դեմ բողոքող առևտրականները: Իրավաբան.net-ին նրանք տեղեկացրին, որ եկել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից պարզաբանում ստանալու համար. «Մեզ հետ քննարկման ընթացքում վարչապետը խոստացել էր, որ հոկտեմբերի 6-ին, այսինքն՝ այսօր, կպատասխանի մտահոգիչ հարցերին, եկել ենք նրա պատասխանը լսելու»,- ասացին նրանցից մի քանիսը:

Ակցիային մասնակցում են մի քանի հարյուր ՓՄՁ ներկայացուցիչներ: Այս պահի դրությամբ առևտրականներին ոչ ոք չի մոտեցել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել