Հայկ Տեփանյանի և Արմեն Մկրտչյանի տարկետման հարցը Կառավարության նիստում

Սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում կրթության ոլորտում ընդգրկված հարցերից է «Հայկ Տեփանյանին և Արմեն Մկրտչյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Որոշման նախագծում նշվում է, որ «Ղեկավարվելով <<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքի 16 հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Հայկ Հարությունի Տեփանյանին (ծնված` 1993 թվականի դեկտեմբերի 24-ին, 2014 թվականին ընդունվել է Ստենֆորդի համալսարանի բակալավրիատ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2018 թվականի ամառային զորակոչ: Արմեն Աշոտի Մկրտչյանին (ծնված` 1986 թվականի սեպտեմբերի 24-ին, 2011 թվականին ընդունվել է ԱՄՆ Մասսաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2015 թվականի ձմեռային զորակոչ»:

Որոշումների նախագծերին կարող եք ծանոթանալ ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել