«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` օգոստոսի 30-ի դրությամբ

ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.5 կետի, ինչպես նաև «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018 թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի 3-րդ կետի պահանջների համաձայն` «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն անց է կացվելու 2014 թ. օգոստոսի 4-ից մինչև սեպտեմբերի 6-ը:
Միջոցառման նպատակն է` հայտնաբերել և այրման միջոցով ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը:
30.08.2014 թ. դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 75 տոննա 876 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 89 դեպք, որից 67-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 425 գրամ մարիխուանա, 12543.4 մլ դեզոմորֆին, 464 սուբուտեքս թմրահաբ, 101 հոգեմետ դեղահաբ, մորֆինի 4 թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին թմրամիջոց: Հարուցվել է 36 քրեական գործ` 46 դրվագով/: 
Բացահայտվել են ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 7 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ/ դեպքեր: 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք /2 ՏՈԶ, 1 հատ ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 221 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ/: 
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հրացան, 155 փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, 37 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ /Մասիսիս ՈԲ/, ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 կռփազենք /Մարտունու ՈԲ/, 1 սառը զենք, 19 փամփուշտ, 1 գազային ատրճանակ /Տարոնի ՈԲ/: 
Տնամերձ 262 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 770 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 125 քրեական գործ, 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Հայտնաբերվել է 18 հետախուզվող: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել