Ծովագյուղ -Դիլիջան ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. իրազեկում վարորդներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Ծովագյուղից Դիլիջան տանող միջպետական նշանակության ավտոճանապարհով (Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է օգոստոսի 30-ին՝ ժամը 17:00-ից:

Ինրպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ նշագծման և կահավորման աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետներում:

Լուսանկարը` mtc.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել