ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Ծովագյուղից Դիլիջան տանող միջպետական նշանակության ավտոճանապարհով (Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է օգոստոսի 30-ին՝ ժամը 17:00-ից:
Ինրպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ նշագծման և կահավորման աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետներում:
Լուսանկարը` mtc.am-ի: