Այս տարի տպագրվել է շուրջ 213 672 անձնագիր

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է, որ 2012 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 12-ը ներառյալ տպագրվել է (առաջին անգամ անձնագրավորվելու, փոխանակելու կամ կորստյան կապակցությամբ) ՀՀ քաղաքացու 213 672 անձնագիր: Ընդ որում՝ վերջին 10 օրվա ընթացքում տպագրվել է շուրջ 24.000 անձնագիր:
2011 թ. նույն ժամանակահատվածում տպագրվել է ՀՀ քաղաքացու 182 208 անձնագիր:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2012 թ. հունիսի 1-ից «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելու պահից մինչև ս/թ. հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար մուտքագրվել է 726 դիմում, իսկ կենսչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար` 445 դիմում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել