«Քո մայրն էլ պետք է զգա այս ցավը, ինչ ես եմ զգում». «Ժամանակ»

Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Զոյա Զաքյանի նախագահությամբ տեղ է ունեցել Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը:

«Ժամանակ»-ի փոխանցմամբ` տուժող Հրաչյա Սարգսյանը երեկ կրկին չի ներկայացնել դատարան: դատարանին տեղյակ էին պահել, որ վերջինս վիրահատվել է և բուժումը շարունակում է տանը անկողնային. չի կարողանում ինքնուրույն շարժվել, նրան հնարավոր չէ ներկայացնել դատարան: Տուժողի հայրը` Վաղինակ Սարգսյանը դատավորի գործավարին փփոխանցել է, որ իրենք ամբաստանյալից որևէ պահանջ չունեն:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` ամբողջ դատական նիստի ընթացքում Լյուքս Ստեփանյանի մայրը լաց է եղել: Նա պարբերաբար դիմում էր Դավիթին` ասելով. «Քո մայրն էլ պետք է զգա այս ցավը, ինչ ես եմ զգում»:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել