Ինչքա՞ն կկազմի ՀՀ վարչապետի աշխատավարձը ուժի մեջ մտնող նոր օրենքով

Ներկայումս գործող «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնային դրույքաչափը կազմում է 373.540 դրամ:

2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին: Նշված իրավական ակտով բարձրանալու է պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաների ամսեկան պաշտոնային դրույքաչափերը:

2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ վարչապետի աշխատավարձը դառնալու է 1.190.520 դրամ:

2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվելու «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել էր 2002 թվականի դեկտեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ն ավելի վաղ անդրադարձել էր ՀՀ ԱԺ նախագահի և նրա տեղակալների պաշտոնային նոր դրույքաչափերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել