Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նոյեմբերի 15-ի որոշմամբ 113 միջնակարգ դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից։
«1. Գայանե Արամայիսի Վարդանյանին՝ 2024 թվականի նոյեմբերի 13-ից ազատել «Երևանի Ն. Խաչատրյանի անվան հ. 113 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի նոյեմբերի 12-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2. «Երևանի Ն. Խաչատրյանի անվան հ. 113 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության տնօրենի տեղակալ Նարինե Շահբազյանին»:
Պատճառը եղել է աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի լրանալը։