Կառավարության որոշմամբ՝ ավանդական հարսանեկան ծիսակատարությունը ներառվել է մշակութային արժեքների ցանկում

Ավանդական հարսանեկան ծիսակատարությունը մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված սովորույթ է, ծես:

Ծիսակատարության մասին գրավոր տեղեկությունները վերաբերում են վաղ միջնադարին, ամբողջապես նկարագրվել է 19-րդ դարից սկսած:

Ավանդական հարսանեկան ծիսակատարության ողջ կարգը պահպանվում է հատկապես ավանդապաշտ ընտանիքների կողմից: Յուրաքանչյուր սեռատարիքային խումբ ունի սեփական գործառույթը հարսանեկան համալիրում. քավոր-քավորակին, հարսի հայրը, մայրը, եղբայրը, քույրը, փեսայի ազգականները և ընկերները:

Հարսանեկան տոնական համալիր` երեքից յոթ օր տևողությամբ, որը ներառում է աղվես-խնամախոսի ծեսը, ցլի մորթը` իր հարակից արարողություններով, հարսի ծաղկոց և պարատուն, փեսայի գովք, սափրում և այլն:

Ավանդական հարսանեկան ծիսակատարությունը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել