Ինչպիսի՞ կենսագրություն ունի Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի թեկնածու Գևորգ Կոստանյանը (լրացված)

Այսօր հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին առաջարկել է Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:

Հայաստանի սահմանադրությամբ այդ լիազորությունը վերապահված է Հայաստանի նախագահին: Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ Գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։

Իրավաբան.net-ն ընթերողին է ներկայացնում Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի թեկնածու Գևորգ Կոստանյանի ինքնակենսագրությունը:

 

Փաստերի լեզվով…

 

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում:

Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ.:

 2006թ. Ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:

1995թից  – ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:

1999 – 2001 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2001թ. –  ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2003 – 2004թթ.-  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2006թ – ՀՀ արդարադատության  նախարարի խորհրդական:

2006 – 2008թթ. –  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2008-2011 թթ.-  Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ:

2004թից մինչ այժմՀՀ կառավարության լիազորներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

2002թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում:

Մեկ տասնյակ գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է:

ՀՀ Նախագահի՝ 2011 թվականի հունվարի 12-ի  հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել