Լևոն Բարսեղյանն ընտրվել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեղի է ունեցել  Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են  խորհրդի 24 անդամից 14-ը։ Նիստում միաձայն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Բարսեղյանը։

Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարությունից։

Հիշեցնենք, որ դեռևս մայիս ամսին ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական էր ներկայացրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել