Երևան քաղաքի Մարշալ Խուդյակով-Նվեր Սաֆարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ 2018թ. օգոստոսի 8-ին Երևան քաղաքի Մարշալ Խուդյակով-Նվեր Սաֆարյանի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում երթևեկության երկու ուղղություններով գլխավոր ճանապարհ կհանդիսանա Մարշալ Խուդյակովի փողոցը՝ նախկին Մարշալ Խուդյակով-Նվեր Սաֆարյան ուղղության փոխարեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել