Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել հատուկ քննչական ծառայություն: Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից:

Yerkir.am-ի տվյալներով, Ալիկ Սարգսյանն իրավապահներին հայտնել է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արդեն տևական ժամանակ է` իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով, իրենից առանձնապես խոշոր չափերի գումար է պահանջում:

Իրավաբան.net-ը փորձեց կապ հաստատել պատգամավորի հետ: Ալիկ Սարգսյանը սակայն հրաժարվեց մեր հարցերին պատասխանել. «Ես հիմա ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել