Դավիթ Տոնոյանը պարգևատրել է հակառակորդի գնդակից վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանին

Հունիսի 29-ին պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Դավիթ Տոնոյանը զրուցել է մայիսի 13-ի երեկոյան մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի գնդակից վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանի հետ, տեղեկացել նրա առողջական վիճակի մասին։ Նախարար Տոնոյանը մարտական հերթապահությունը գերազանց իրականացնելու համար Շամխալ Պետրոսյանին պարգևատրել է Վազգեն Սարգսյան մեդալով։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգևատրել է նաև մարտական դիրքի մեկ այլ զինծառայողի և վաշտի սանհրահանգիչի՝ վիրավոր զինծառայողի առաջին օգնությունը պատշաճ կազմակերպելու և անհրաժեշտ բոլոր գործողությունները իրականացնելու համար, որի շնորհիվ Շամխալ Պետրոսյանը տեղափոխվել է հոսպիտալ և վիրահատվել։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել