Կառավարությունը կսահմանի Քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը

Հունիսի 15-ին կառավարությունը կսահմանի  Քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը։

Նախագծի համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քննչական կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2018 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով, ի թիվս այլնի, ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող կոչումները վերափոխվել են դասային աստիճանների: Ուստի, այս փոփոխությամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» N 958-Ն որոշման Հավելվածի մեջ՝ օրենքով ամրագրված դրույթներին համապատասխանեցնելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համազգեստի ոչ բոլոր տարրերն են փոփոխվել, ուստի վերոնշյալ որոշման մեջ փոփոխությունները կատարվել են մասնակիորեն:

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 958-Ն որոշման Հավելվածի մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք միտված են 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների միատեսակ կիրառության ապահովմանը:

Այսպիսով, կառավարությունը կորոշի․

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» N 958-Ն որոշման Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • Ամբողջ տեքստում «կոչում» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «դասային աստիճան» բառերով և դրա հոլովաձևերով,
  • «Արդարադատության լեյտենանտ», «արդարադատության ավագ լեյտենանտ», «արդարադատության կապիտան», «արդարադատության մայոր», «արդարադատության փոխգնդապետ», «արդարադատության գնդապետ», «արդարադատության գեներալ-մայոր», «արդարադատության գեներալ-լեյտենանտ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «երրորդ դասի խորհրդական», «երկրորդ դասի խորհրդական», «առաջին դասի խորհրդական», «արդարադատության երրորդ դասի խորհրդական», «արդարադատության երկրորդ դասի խորհրդական», «արդարադատության առաջին դասի խորհրդական», «արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական», «արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական» բառերով և դրանց հոլովաձևերով:
  • 4-րդ կետի՝

ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) կիտել` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մարմինը կիսագրկող մակերեսով, հետ ծալված օձիքով, սովորական երկկարանի թևքերով, որոնք ներքևի հատվածում ունեն 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակար, իսկ ձախ թևքին կարվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշ թևքանշան, կողքերից ունի կափույրով ծածկվող թեք կտրվածքով ներկարված գրպաններ, դեպի ձախ կոճկումով: 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողների համար միակոճկուն, միաշարք երեք ոսկեգույն մեծ կոճակներով՝ կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթու պատկերով, կարովի թիկնամասով և փողքերի կտրվածքով: Արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողների համար երկկոճկուն (երկփեղկ)` 6 ոսկեգույն մեծ կոճակներով` կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթու պատկերով, տեղադրված երկշարք, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի (ձև N 8, նկար 5 և 6): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների կիտելի օձիքն ունի կարմիր եզրաշերտ (ձև N 8, նկար 4).

բ) 10-րդ և 11-րդ ենթակետերում «աջ շերտակար» բառերից հետո լրացնել «առանց կարագծերի և էլաստիկ ժապավենների» բառերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել