Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի կենսագրությունը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Շավարշ Քոչարյանը վերանշանակվել է ԱԳՆ փոխնախարարի պաշտոնում: Իրավաբան.net-ը ներկայացնում է փոխնախարարի կենսագրությունը:

Ծննդյան թիվն ու վայրը

1948թ. ապրիլի 3, ք. Երևան:

Կրթությունը

1971թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ինժեներ-մաթեմատիկոսի մասնագիտությամբ:

1975թ. ավարտել է Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան (ք. Մոսկվա)՝ գենետիկի մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեությունը

1971 – 1972թթ.՝ Գենետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղի ավագ լաբորանտ:

1976 – 1981թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի (Երևան) և ՀԽՍՀ ԳԱ Մանրէաբանության ինստիտուտի (Աբովյան) կրտսեր գիտաշխատող:

1981 – 1990թթ.՝ Երևանի «Արմբիոտեխնոլոգիա» գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ:

1990, 1995, 1999 և 2003 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:

1990 – 1995թթ.՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի նախագահ:

1995 – 1999թթ.՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) խմբակցության քարտուղար:

1999 – 2003թթ.՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ:

2003-2007թթ.՝ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի և Սոցիալական, առողջապահության ու բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ:

1992 – 1995թթ. և 1999 – 2003թթ.՝ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:

1999 – 2003թթ.՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:

2003 – 2005թթ.՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:

2008թ.-ից ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ է:

2011թ.-ից Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ է:

Հասարակական-քաղաքական գործունեությունը

1988թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի ժողովրդավարացմանը և Ղարաբաղի անկախությանն ուղղված ազգային շարժմանը:

1991 – 2001թթ.` ԱԺՄ հիմնադիր անդամ, 1992 – 1993թթ.` ԱԺՄ վարչության նախագահ:

2001թ.-ից` Ազգային Ժողովրդավարական կոսակցության (ԱԺԿ) նախագահ:

1999թ.-ից «Ժողովրդավարություն. իրավական և քաղաքական վերլուծությունների կենտրոն» ՀԿ անդամ է: 2007թ. հուլիսից ղեկավարում է «Ժողովրդավարություն և քաղաքակրթություն» ՀԿ-ն:

2009թ.-ից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2010թ․-ից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ

2005թ.-ից Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է և դասախոս:

Օտար լեզուներ

ռուսերեն, անգլերեն

Գիտական աստիճանը և կոչումը

Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Գիտական աշխատություններ

Հեղինակ է 150-ից ավելի գիտական աշխատությունների և տասնյակ երկրներում արտոնագրված 30-ից ավելի գյուտերի:

Դիվանագիտական աստիճան

Արտակարգ և լիազոր դեսպան

Շքանշաններ

1986թ.՝ ԽՍՀՄ «Պատվո Նշան» շքանշան

2011թ.՝ ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան

2011թ.՝ ՀՀ «Մխիթար Գոշ» մեդալ

2015թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

2016թ․՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության «Համագործակցության համար» շքանշան

2017թ․՝ ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական Վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան

2017թ․՝ ՀՀ Ազգային Ժողովի Պատվո Մեդալ

2017թ․՝ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության «Երկրորդ աստիճանի Պատվո շքանշան»

2018թ․՝ ՀՀ ԱԳՆ «Առաջին աստիճանի Պատվո Մեդալ»

Ամուրի է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել