Ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը՝ ընտրվելու պարագայում

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրվելու պարագայում մտադիր է հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հիմնականում արծարծվում է հետևյալ հարցը․ ի՞նչ սկզբունքով են հրավիրվել հանդիպմանը մասնակցած գործիչները։ Նախաձեռնողները տեղեկացրել են, որ մի խմբով ուզում են հանդիպել ինձ հետ և ես բնականաբար, չեմ մերժել։ Չեմ էլ ակնկալել, որ հանդիպում եմ մշակույթի դաշտը ներկայացնող լիազորված պատվիրակության հետ, այլ նկատի եմ ունեցել, որ հանդիպում եմ մարդկանց հետ, ովքեր հանդիպման ցանկություն են հայտնել և անկեղծ ասած՝ հանդիպման առաջարկը մերժելու որևէ պատճառ չեմ տեսել։ Նման հանդիպումներ կարող էին և կարող են տեղի ունենալ ամենատարբեր խմբերի և մարդկանց հետ»,- ասել է Փաշինյանը։

«Այնուամենայնիվ պարտավորվում եմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ և քննարկել մշակույթի ոլորտի ընթացիկ և ռազմավարական խնդիրներն ու դրանց լուծումները»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել