Մեր արնահոսող վերքը արտագաղթն է․ ՀՀ վարչապետի թեկնածու

Մեր արնահոսող վերքը արտագաղթն է, որը բնաորոշ է ոչ միայն Հայաստանին, ոչ միայն նախկին Խորհրդային միության երկրներին, արևելյան Եվրոպային, այլ նույնիսկ արևմտյան Եվրոպային։ Այս մասին ԱԺ ամբիոնից այսօր՝ ապրիլի 17-ին, ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։

«Մեր պարագայում, քանի որ մենք քիչ ենք՝ դա շատ ցավոտ է անդրադառնում, բացի դրանից, փաստորեն, մեր ներուժը կարող է հասնել մի այնպիսի կետի, որ բավարար չլինի ապահովելու նույնիսկ մեր սահմանների պաշտպանությունը։ Սա կա։ Եվ սա նաև ներքաղաքական ու իրական հակառակորդների ցանկությունն է, նպատակադրում է»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել