ԱԻՆ փոխգնդապետը՝ տուժածների մասին. 8-ամյա աղջկա կյանքին վտանգ է սպառնում

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տուժածների  ինքնությունը պարզվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։

Նա նշել է, որ տուժածները 8-ն են եղել, նրանցից մեկը «Բուրգեր Քինգ»-ի մենեջերն է։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

«8-ամյա Մարկոսյան Ռուբինայի կյանքին վտանգ է սպառնում: Տուժածներից երեքը Ռուսաստանի քաղաքացիներ են, երկուսը՝ Իրանի քաղաքացիներ են, ևս երեքը՝ ՀՀ քաղաքացիներ են: Տուժածներից մեկը «Բուրգեր Քինգի» 19-ամյա մենեջերն է՝ Զարուհի Մելքոնյանը, որը պայթյունի պահին կանգնած է եղել հենց բալոնի մոտ։ Նա սալջարդեր է ստացել»,- նշել է Տիգրան Կոստանյանը՝ հավելելով, որ պայթած բալոնն այսօր առավոտյան էր փոխարինվել։

Այս պահին Ռուբինա Մարկոսյանին վիրահատում են:

Հիշեցնենք, որ ԱԻՆ մամուի ծառայության փոխանցմամբ, ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարը՝ panarmenia.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել