«ԱրմՔոմեդի» երգիծական ծրագրի համահիմնադիր Սերգեյ Սարգսյանը հակակոռուպցիոն դպրոցի հյուր

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այսօր հյուրընկալեցին «ԱրմՔոմեդի» երգիծական ծրագրի համահիմնադիր Սերգեյ Սարգսյանը։

Սերգեյ Սարգսյանը ներկայացրեց հայաստանայն փորձը, թե ինչպես է երգիծանքը որպես կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմ կիրառվում, դրա միջոցով ինչպես են պախարկվում կոռուպցիոն երևույթները և դրանց հանդեպ հասարակության բացասական կարծիքը ձևավորում։

Հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կողմից` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցայի հետ համագործակցությամբ:

Նշենք, որ դպրոցը տևելու են շուրջ մեկ տարի․ դպրոցի ավարտը նախատեսվում է այս տարվա դեկտեմբերին։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցներ են ընտրվել  կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդներ:

Դպրոցում սովորելու ընթացքում մասնակիցները ունկնդրելու են հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, ունենալու են ակումբային քննարկումներ և հյուր դասավանդողներ, այցելելու են տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու նշված մարմինների հակակոռուպցիոն գործունեությանը և բարեխղճության սկզբունքների կիրառմանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել