Ոստիկանությունը հայտնաբերել է հետախուզվողին

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները մարտի 12-ին, ժամը 22.00-ին, Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 14 շենքի բակից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Եղիշե Հ.-ին։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Նշենք, որ Եղիշե Հ.-ին փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել