Անհայտ անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտակայքում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում անհայտ անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտակայքում: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ գաղտնի ծառայության Թվիթերի էջից:

«Գաղտնի ծառայության աշխատակիցները վերլուծում են միջադեպը, որի ժամանակ անհայտ տղամարդը ատրճանակից վիրավորել է ինքն իրեն Սպիտակ տան հյուսիսային ցանկապատի մոտ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Վիրավոր տղամարդուն օգնություն է ցույց տվել բուժանձնակազմը: Սպիտակ տան մոտակայքում երթևեկությունը սահմանափակվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել