Սերժ Սարգսյանը պարգևատրել և կոչումներ է շնորհել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն պարգևատրումներ են եղել:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ, կրթության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե Վարդգեսի Խաչատրյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Երախտագիտության մեդալով է պարգևատրվել նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Տիգրան Վարազդատի Թանգամանյանը:

Կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզան Վաչեի Թադևոսյանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Օնիկի Թոփուզյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել