ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ

Այս պահի դրությամբ՝ Կոնգրեսի հատկացումների դադարի ժամանակահատվածում, ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հերթագրված քաղաքացիներին տրամադրել անձնագրային և վիզային ծառայություններ՝ այնքանով, ինչքանով թույլատրված է:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Դեսպանատունը նաև նշում է, որ ֆեյսբուքյան էջը չի թարմացվի, մինչև ԱՄՆ կառավարության գործունեության լիարժեք վերականգնումը՝ մինչ այդ ներկայացնելով միայն արտակարգ իրավիճակներին և անվտանգությանն առնչվող տեղեկություններ:

Իրավաբան.net

loading...

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել