Նորություններ

Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

ՀՀ փաստաբանների պալատը ստացել է Լոռու մարզի փաստաբանների հետևյալ հայտարարությունը.

«Լոռու մարզի փաստաբաններս միանալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման վերաբերյալ մեր գործընկերների կողմից տարածված հայտարարությանը, տեղեկացնում ենք, որ որպես նախազգուշական քայլ, մեկօրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Լոռու մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Մեր վստահորդների ներողությունն ենք հայցում, եթե 1 օրով ստիպված են լինելու զգալ մեր բացակայությունը, հավաստիացնելով, որ այս պայքարն ի վերջո իրենց արդար դատաքննության իրավունքին է վերաբերում, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանություն ապահովել:
Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 22-ին:
Լոռու մարզի փաստաբաններ:»:

Այս մասին տեղեկանում ենք փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:

Բեռնել բողոքի ակցիային մասնակցող Լոռու մարզի փաստաբանների ցուցակը

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել