Նորություններ

Քաղաքապետարանն աշխատանքի հրավիրում համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներ են հայտարարվել։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։ Պաշտոնի անձնագրերին մանրամասն կարո եք ծանոթանալ՝ ըստ ծածկագրերի։

Թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին` ժամը 10.00-ին։
Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին և մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում` www.yerevan.am աշխատանք բաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտի 1 հասցեում` Քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնում և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ինտերնետային կայքէջում (mtad.gov.am հայտարարությունների բաժին)։

Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի հ. 201 և 202 աշխատասենյակներում (Արգիշտի 1 հասցեում, հեռախոս (011) 514-135, 514-229) կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում (Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ.3, 613 սենյակ, հեռ. (010) 511-367) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10.00-ից 17.00-ն (ընդմիջում 13.00-14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից։

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել