Կրասնորդարի սրճարաններից մեկում 3 մարդ է սպանվել

Կրասնոդարի շրջանի Ուստ-Լաբինսկու թաղամասի սրճարանում կրակոցների հետեւանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը:

Միջադեպի տեսանյութը դեկտեմբերի 31-ին հրատարակել է REN TV հեռուստաալիքը: Տեսանյությում  2 տղամարդ մուտք են գործում սրճարան: Նրանցից մեկը ինքնաձիգից կրակում է սրճարանի մյուս հաճախորդի վրա, տղամարդը վայր է ընկնում: Կրակողը զենքով մտնում է սրճարանի մյուս սրահ, իսկ մի քանի վայրկյան անց նրանք լքում են սրճարանի տարածքը:

Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել էին երեք տղամարդու հրազենային վնասվածքներով դի: Կորենովսկու շրջանի տարածքում իրականացված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում կասկածյալները ձերբակալվել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել