Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի Կարմիր հրապարակի մոտակայքում

Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի Կարմիր հրապարակի մոտակայքում։ Երկու մարդ վիրավորվել է, իրավապահները որոնում են կասկածյալին: Այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»։

«Մոսկվայի ժամանակով ժամը 22:32-ին ահազանգ է ստացվել Նիկոլսկայա փողոցում միջադեպի վերաբերյալ։ Նախնական տվյալներով, քաղաքացիների միջև բախում է եղել, որի ընթացքում անհայտ անձը չպարզված հրազենից կրակ է բացել և վիրավորել երկու անձանց, ապա փախուստի է դիմել դեպքի վայրից»,- պատմել է հերթապահ սպան։

Դեպքի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։

Նշվում է, որ այդ հասցեում գինետուն կա, և չի բացառվում, որ դեպքը տեղի է  ունեցել ալկոհոլի ազդեցության տակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել