Նախագահի կողմից պարգևատրումներ են շնորհվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրմանագրերից տեղեկանում ենք, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝

Գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և գիտակրթական երկարամյա անխոնջ գործունեության համար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը,

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Կարապետ Դավթյանը, ԱԱԾ տնօրենի տեղեկալ գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը,  ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

Մովսես Խորենացու մեդալով՝

Գիտակրթական երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը,

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը:

Մխիթար Գոշի մեդալով՝

Իրավունքի զարգացման և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը:

«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝

Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ կառավարության աշխատակազմի պարետ Գրիգոր Մարգարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի արձանագրային բաժնի փորձագետ Լարիսա Կարապետյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ Մանվել Մելիքյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել