Պատասխանատվությունը ոչ պիտանի ապրանքներ իրացնելու համար

Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`

 

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

 

«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը հայտնում է. «ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի ուժով սահմանված զանցանքը դրսևորվում է ինչպես պիտանիության ժամկետն անցած ապրանքներն ուղղակի վաճառելով, այնպես էլ այդ ապրանքները վաճառասրահի հատուկ կահավորված վայրերում վաճառելու համար՝ հաճախորդներին տեսանելի վայրերում ցուցադրելով։

 

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի ուժով վարչական տուգանքը՝ որպես վարչական պատասխանատվության միջոց, ծագում է նաև պիտանիության ժամկետն անցած ապրանքը վաճառելու նպատակով՝ հաճախորդների համար տեսանելի վայրում ցուցադրված լինելու հանգամանքի առկայության դեպքում»։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել